Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 22-ին հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։
Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստան-Մեքսիկա հարաբերությունների սերտացումը, խորհրդարանական համագործակցության խորացումն ու փոխայցերի ակտիվացումը, այդ թվում՝ բերակամական խմբերի մակարդակում:
Քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Լատինական Ամերիկայում տեղի ունեցող զարգացումներին: