TRIPP-ը առաջին հերթին տնտեսական մեգանախագիծ է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով TRIPP-ի օգուտներին:
«TRIPP-ը ունի մի քանի շերտ, առաջինը՝ Հայաստանն Ադրբեջանի տարածքով կապում է աշխարհին, երրորդ երկրներին, այսինքն՝ կարող է արտահանել ու ներմուծել: Նաև Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվում է Հայաստանին ևս, այսինքն՝ Նախիջևանի տարածքով Երասխից կարող է գնալ Մեղրի:
Երկրորդ շերտը՝ աշխարհը, երրորդ երկրները Հայաստանի տարածքով կապվում են երրորդ երկրների հետ: Օրինակ՝ Կենտրոնական Ասիայի երկիրը ԵՄ երկրի հետ [կարող է կապվել] Հայաստանի տարածքով:
Երրորդ շերտը, այո՛, Ադրբեջանն է Հայաստանի տարածքով կապվում և՛ երրորդ երկրներին, և՛ Ադրբեջան-Նախիջևան կապն է հաստատվում: Այսինքն՝ սա փոխկապակցվածության մեգանախագիծ է:
Մեզ համար սա ունի ռազմավարական նշանակություն: Մենք ակնկալում ենք տնտեսական մեծ օգուտներ»,- ասաց նա: