Հունվարի 21-22-ը աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնություն (Ցյուրիխ, Դավոս) կգործուղվի Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը։ Այս մասին նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 21-ի
որոշման մեջ։
Գործուղման մեջ գտնվելու ընթացքում վարչապետի պարտականությունների կատարումը կդրվի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
Կառավարական պատվիրակության կազմում է ընդգրկված նաև Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Շվեյցարիա են մեկնում նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը,
Ալեքսանդր Աբրահամյանը, Արման Շահինյանը, Տիգրան Մեհրաբյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 22-ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության
ստորագրման հանդիսավոր արարողությանը։