Մոլդովան սկսել է ԱՊՀ-ի հետ կնքված հիմնական համաձայնագրերի չեղարկման գործընթացը, որը թույլ կտա նրան դուրս գալ կազմակերպությունից: Այս մասին «Ռադիո Մոլդովա»-ի եթերում հայտարարել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը:
«Մոլդովան սկսել է Անկախ պետությունների համագործակցությանն իր անդամակցության հիմք հանդիսացող երեք հիմնական համաձայնագրերի՝ ԱՊՀ կանոնադրության, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և համապատասխան հավելվածի չեղարկման գործընթացը։ Դրանց պաշտոնական չեղյալ հայտարարումից հետո մեր երկիրը իրավաբանորեն կդադարի լինել ԱՊՀ անդամ` չնայած կազմակերպությանը նրա փաստացի մասնակցությունը կասեցվել էր ավելի վաղ։ Այս փաստաթղթերը կներկայացվեն խորհրդարանին՝ վերջնական հաստատման համար», - ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ գործընթացը կավարտվի փետրվարի կեսերին։ «Դրանից հետո խորհրդարանը կկայացնի որոշում, որը կներկայացվի նախագահի հաստատմանը», - մանրամասնել է Պոպշոյը։