WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
«Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։
Խնդրում ենք լինել առավել զգոն․
-
չպատասխանել նման հաղորդագրություններին,
-
չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),
-
չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով,
անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։
Կից լուսանկարով ներկայացնում ենք ՇՄ նախարարի անունով բացված կեղծ օգտահաշիվը»,- ասվում է հաղորդագրության մեջ: