ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին:
Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին: