Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը այցելել են հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են արված աշխատանքները: Տեղում քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ:
