Իսպանիայի Ադամուզ քաղաքի մոտակայքում հունվարի 18-ի երեկոյան արագընթաց գնացքը դուրս է եկել գծերից և բախվել հանդիպակաց մեկ այլ գնացքի: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ։ Զոհերի և վիրավորների մեծ մասը եղել են երկրորդ գնացքի առջևի վագոններում, որոնք ևս դուրս են եկել գծերից։ Շուրջ 170 մարդ վիրավորվել է: Մի քանի տասնյակ մարդ դեռ հիվանդանոցում է: Երկու գնացքում եղել է շուրջ 400 ուղևոր։
Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել: Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, որն այցելել է վթարի վայր, խոստացել է պարզել տեղի ունեցածի պատճառները:
Իսպանիայի տրանսպորտի նախարարի խոսքով՝ «շատ տարօրինակ» է, որ գնացքը գծերից դուրս է եկել երկաթգծի ուղիղ հատվածում, որի վերանորոգման համար մայիսին հատկացվել էր 700 միլիոն եվրո։ Ըստ նախարարի՝ նոր էր նաև գնացքը:
Իսպանիան ցավակցություններ է ստացել բազմաթիվ երկրների ղեկավարներից:
Միջազգային այլ լուրեր՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։