Ազգային Ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա: Նա նկատի է ունեցել օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրի նախաստորագրումը, ինչպես նաև հաղորդակցության ուղիների մասնակի ապաշրջափակումը: Ռուբինյանը նաև նկատել է, որ TRIPP նախագծում Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցության հարց չի քննարկվում: