Անկասկած, եթե Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք դրսևորեն, մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկմանը իր ելույթում:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ խաղաղությունն այսօր դրսևորվում է երկկողմ համագործակցության ձևով: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերք է մատակարարել, ինչի արդյունքում Հայաստանում դրանց գինը նվազել է:
«Այն, ինչ երկու-երեք տարի առաջ անհնարին էր թվում, այսօր իրականություն է դարձել: Ես լավատես եմ: Ձեռք բերված հաջողություններն իսկապես նշանակալի ներդրում են»,- ասել է Ալիևը: