Վարչապետի գնահատմամբ՝ պետական ծրագրերը երկու կողմ ունեն: Ըստ Փաշինյանի՝ անհրաժեշտ է քաղաքացու կյանքը հեշտացնել և երկրորդ՝ ծրագրի հետագծելիություն ունենալ: Պետության ղեկավարը ծանոթացել է էկոնոմիկայի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվությանը և այս տարվա առաջին կիսամյակի առաջնահերթություններին: