Փրկարար ծառայությունը համալրվել է հրշեջ-փրկարարական նոր տրանսպորտային միջոցներով: Ծառայության տնօրենի խոսքով, դրանց անհրաժեշտությունը կար, քանի որ իրենք երբեմն կանչի են դուրս գալիս հին և մաշված հրշեջ մեքենաներով:
Պետական բյուջեից հատկացված 640 միլիոն դրամով ծառայությունը ձեռք է բերել հրշեջ-փրկարարական 8 և այլ կանչեր սպասարկելու համար նախատեսված 10 տրանսպորտային միջոց, որոնք կբաշխվեն ծառայության ստորաբաժանումների միջև:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան