«Հովհաննես Թումանյանի «Սուտասան» հեքիաթը վստահ եմ՝ բոլորդ գիտեք։ Լինում է, չի լինում մի թագավոր, էս թագավորը երկրում հայտնում է․ «Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան»։ Հիմա էս մեր ընդդիմությունը օր օրի վրա էնպիսի սուտ է ասում, էնպիսի ստեր է ասում, որ արագ ճիշտը բռնվում է, բայց հաջորդ սուտը ավելի ուժեղ է լինում, քան նախորդը, ավելի սուտ է լինում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Էնպես որ, կոնկրետ, կոնկրետ էս Հովհաննես Թումանյանի հերոսի օրին են ընկել մեր ընդդիմադիրները։ Էլ Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորեց կամ Նիկոլ Փաշինյանին աջակցեց ընտրություններում, էլ վարչապետի աշխատակազմը չորս անգամ ավել փող է ծախսում, քան իրանց ժամանակ, էլ «գող փիսո», էլ «քաչալ շուն», էլ չգիտեն՝ ինչեր անեն, որ կարողանան մեր ժողովրդին մի բան ասեն։
Հարգելինե՛րս, ստի ոտը կարճ է, շատ կարճ է, շատ-շատ կարճ է, ամենակարճ բանն է էս աշխարհում։ Կամ նորմալ քաղաքական բանավեճ վարեք, կամ պարզապես լռե՛ք»,- նշել է նա։