«Մարտի 1»-ի գործի նոր քննությունից մեկ տարի անց այսօր Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք նախկին ենթակաների նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները:
Մինչ որոշման հրապարակումը Քոչարյանը հայտարարել է, թե նոր մեղադրականում Սահմանադրությանը հակասող դրույթներ կան: Իսկ այսօրվա որոշմամբ փաստացի փոփոխվում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մեղադրանքը:
Դատախազը դեռ 2024-ի նոյեմբերից էր միջնորդել փոխել նրանց հակասահամանադրական ճանաչված մեղադրանքը՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով, որը մինչև տասը տարվա ազատազրկում է նախատեսում: Մեկ տարի շարունակ այս հարցով որոշումը ձգձգվում էր. նիստերը տարբեր պատճառաբանություններով հետաձգվում էին: