«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 16-ին՝ ժամը 11:00-18:00-ը, կդադարեցվի Երևանի Սարի թաղի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ փողոցների ջրամատակարարումը:
Հունվարի 16-ին՝ ժամը 11:00-18:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան գյուղի, ք.Կապանի Գաղթական թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: