Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին։
Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի համար 2026 թվականը բեկումնային տարի կարող է լինել, և կարևորել է Տնտեսագիտական համալսարանի գործունեությունը, որն իր կարողությունների և հնարավորությունների սահմաններում ի զորու է նպաստել երկրի տնտեսական զարգացմանը իր ներուժով և տեսական, գործնական, հետազոտական աշխատանքներով:
Նիստի ընթացքում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ներկայացրել է 2025 թվականի տարեկան հաշվետվությունը, ամփոփել նախորդ տարվա ընթացքում համալսարանում իրականացված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել 2026 թվականին նախատեսվող ծրագրերին ու առաջնահերթություններին։