Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարները: Աբբաս Արաղչին և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Իրանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Արաղչին ընդգծել է Իրանի ժողովրդի վճռականությունն ու միասնականությունը՝ պաշտպանելու Իրանի անկախությունն ու ազգային ինքնիշխանությունը: Նա նաև դատապարտել է Իրանի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ իշխանությունների փորձերը:
Հնդկաստանի արտգործնախարարն էլ կարևորել է երկու երկրի հարաբերությունների ընդլայնման գործընթացի շարունակումը, ընդգծել տարածաշրջանում կայունության պահպանման և լարվածության էսկալացիայի կանխարգելման ուղղությամբ համակողմանի ջանքերի անհրաժեշտությունը: