ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը ողջունել է Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը և փոխանցումը Հայաստանին։
«Սա կարևոր առաջընթաց է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին»,- նշել է նա։
Թեմային անդրադարձել է նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
«ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայերի ազատ արձակումը, ինչպես նաև այն վերջին մյուս դրական քայլերը, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ձեռնարկում են համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: