Իմ տեղեկություններով՝ Ադրբեջանը ևս կրճատել է ծախսերը, բայց Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չեն, ես կխոսեմ մեր ծախսերի մասին: Անդրադառնալով պաշտպանական ոլորտի ծախսերին՝ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ինչպես նշեցի՝ վերջին 3 տարիների ընթացքում էապես փոխվել է ԶՈՒ-ին հատկացվող դրամական միջոցների թիվը: Նշեցի՝ 2018 թվականի նկատմամբ այն կազմում է 1.1 մլրդ դոլար, այն պարագայում, երբ 2018 թվականին կազմել է 640 մլն-ի կարգի: Եթե համեմատության մեջ դնեք, կտեսնեք՝ ինչ էական փոփոխությունների մասին է: Մենք չենք պատրաստվում մտնել մրցավազքի մեջ և մեր ողջ տնտեսությունը գամել սպառազինության ձեռքբերմանը և, ըստ էության, տնտեսության քանդմանը»,- նշեց նախարարը:
Պապիկյանը նշեց, որ հետաքրքրվող լրագրողներին անձամբ ուղեկցել է՝ տեսնելու նոր սպառազինությունները: «Անկեղծ լինելու պարագայում կարող եք հաստատել, որ դրանք լուրջ ձեռքբերումներ են, և չի կարելի դրա հետ հաշվի չնստել»,- ասաց նա: