Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անձամբ է մասնակցել Թեհրանում իշխանությանն աջակցող ցույցին՝ հաղորդել է Tasnim-ը։
Գործակալության տվյալներով՝ նա ցուցարարներին է միացել Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի Էնգելաբ հրապարակում։ Ներկա են եղել նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որն ավելի վաղ դեմ էր արտահայտվել բողոքի ցույցերին, իսկ կառավարամետ հանրահավաքում ելույթ ունենալով՝ սպառնացել է Միացյալ Նահանգներին:
«Ամերիկացիները «անմոռանալի դաս կքաղեն», եթե հարձակվեն Իրանի վրա»,- հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակը։
Ըստ Իրանի պետական հեռարձակողի՝ կառավարամետ հանրահավաքներ են տեղի ունեցել նաև երկրի մի շարք քաղաքներում։
Կառավարամետ իրանական տելեգրամյան ալիքներն էլ հայտնել են, որ արագացված դատավարության արդյունքում Իրանում անկարգությունների կազմակերպիչների առաջին խումբը չորեքշաբթի մահապատժի կենթարկվի՝ կախաղանի միջոցով:
Մահապատժի մի մասը կարող է հրապարակայնորեն իրականացվել՝ իսլամական օրենսդրության նորմերին համապատասխան: