ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Վարդանյանի ուղեկցությամբ այսօր այցելել է նաև ՊՆ մեկ այլ զորամաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Նախարար Պապիկյանը ծանոթացել է իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին:
Այսօր ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ հունվարի 9-ին Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս, շրջել զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։