Մոսկվան Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումն ինտերվենցիա կհամարի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «կամեցողների կոալիցիայի» համապատասխան որոշումը:
Նրա խոսքով՝ նման գործողությունները ՌԴ-ում կընկալվեն որպես անվտանգության սպառնալիք, իսկ Ուկրաինայում Արևմուտքի երկրների ստորաբաժանումներն ու ռազմական օբյեկտները կդիտարկվեն որպես օրինական ռազմական թիրախներ:
Ավելի վաղ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պատրաստակամություն էին հայտնել Ուկրաինա ուղարկել զինված ուժեր՝ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։ The Times պարբերականի տվյալով՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան մտադիր են ուղարկել 15000 զինծառայող, իսկ Գերմանիան պատրաստ է Ուկրաինայի մոտ ուժեր տեղակայել: