Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ամերիկյան ուժերի կողմից «Marinera» նավթատար նավի գրավումը որակել է միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի կոպիտ խախտում և Վաշինգտոնին կոչ է արել վերադառնալ միջազգային նավագնացության նորմերի ու սկզբունքների պահպանմանը։
Ըստ գերատեսչության՝ ԱՄՆ-ը բազմիցս, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով, տեղեկացվել է «լցանավի ռուսական պատկանելության և դրա խաղաղ քաղաքացիական կարգավիճակի մասին»: Ըստ ռուսական կողմի՝ «Marinera»-ի հետ կապված միջադեպը կարող է հանգեցնել եվրատլանտյան տարածաշրջանում ռազմական և քաղաքական լարվածության հետագա սրման:
ԱՄՆ ռազմածովային ուժերը հունվարի 7-ին Ատլանտյան օվկիանոսում կալանել էին «Marinera» նավթատար լցանավը՝ նշելով, որ այն խախտել է ամերիկյան պատժամիջոցները: Նավն առնչություն ունի Վենեսուելայի հետ, իսկ Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն էր ստացել միայն դեկտեմբերի 24-ին։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ պատժամիջոցների տակ գտնվող վենեսուելական նավթի նկատմամբ պատժամիջոցները շարունակում են ուժի մեջ մնալ: