Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Համաձայն հրամանի՝ միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
Հունվարի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն».
Հունվարի 25՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու».
Հունվարի 31՝ «Օտար լեզուներ».
Փետրվարի 1՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն».
Փետրվարի 7՝ «Մաթեմատիկա».
Փետրվարի 8՝ «Քիմիա», «Հայոց պատմություն»։