CNN-ը հաղորդում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տեղափոխող ուղղաթիռը վայրէջք է կատարել Նյու Յորքի դատարանի շենքի մոտ, որտեղ նշանակված է նրա դատական նիստը։
Հեռուստաալիքը հայտնել է, որ վայրէջքից հետո Մադուրոյին ուղեկցել են միկրոավտոբուս, որտեղից էլ այն շարժվել է դեպի դատարան:
Մադուրոն Միացյալ Նահանգներ է տեղափոխվել անցյալ շաբաթավերջին՝ ԱՄՆ ռազմական գործողությունից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության մեջ ներգրավվածության համար։