Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Իսլամական Հանրապետությունում ցուցարարների դեմ զենք կիրառելու դեպքում Վաշինգտոնն օգնության կհասնի նրանց: Ղալիբաֆը նշել է, որ այդ դեպքում Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին։
«Իմացե՛ք, որ իրանցիները միասնական են և վճռական են գործելու թշնամու դեմ»,- գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցի իր էջում:
Միևնույն ժամանակ, Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները: Լրատվամիջոցները գրում են, որ ոստիկանության ու ցուցարարների միջև բախումներ են եղել: