Դոնալդ Թրամփը և Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել են, որ Ֆլորիդայում կայացած բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել Ուկրաինայում պատերազմի կարգավորման գործում։ Սակայն ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ տարածքային հարցը մնում է «չլուծված»։ Այդ մասին գրում է BBC-ն:
Թրամփը բանակցություններն անվանել է «գերազանց» և նշել, որ կողմերը մոտ են համաձայնությանն ավելի, քան երբևէ։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զելենսկին հայտնել է, որ համաձայնության են եկել խաղաղության ծրագրի 20 կետերից 90%-ի շուրջ: Թրամփը նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները գրեթե 95%-ով ավարտված են։
Զելենսկին ավելի ուշ հայտարարել է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները կհանդիպեն հաջորդ շաբաթ՝ հետագա բանակցությունների համար:
«Մենք բովանդակալից զրույց ունեցանք բոլոր հարցերի շուրջ, և բարձր ենք գնահատում ուկրաինական և ամերիկյան թիմերի կողմից վերջին շաբաթներին գրանցած առաջընթացը», - գրել է Զելենսկին սոցցանցի իր էջում:
Դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ առողջարանային քաղաքում
հանդիպելու էին ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները: