Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել:
Ջեյհուն Բայրամովն ու Մակա Բոճորիշվիլին քննարկել են երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները:
Ընդգծվել է, որ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կայացած ինտենսիվ այցերը նպաստել են հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը՝ տարանցման սակագների հարցը օպերատիվ լուծելու համար: