Ուկրաինական ուժերը դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում են ձեռնարկել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի պետական նստավայրի վրա՝ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ ոչնչացվել է 91 ԱԹՍ, տուժածների և վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Լավրովը հավելել է, որ պատասխան հարվածի օբյեկտներն ու ժամանակը որոշված են: Միևնույն ժամանակ, նախարարը հավաստիացրել է, որ Մոսկվան կվերանայի բանակցային դիրքորոշումը՝ հաշվի առնելով Կիևի «վերջնական անցումը պետական ահաբեկչության քաղաքականությանը»: Չնայած դրան՝ ՌԴ-ն մտադիր չէ դուրս գալ բանակցային գործընթացից՝ նշել է դիվանագետը: