Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.
«Վարդաշեն» 110/35/6 Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքներից էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգվել է բաշխիչ ենթակայան 26-ից Էլեկտրամատակարարվող հետևյալ հասցեներում.

«Ազատամարտիկների» փողոց՝ մասնակի

«Ս.Դավիթ» փողոց՝ մասնակի

«Դավիթ Բեկ» թաղամաս՝ ամբողջությամբ

«Չեռնիշևսկի» փողոց՝ ամբողջությամբ

«Լորիս Մելիքով» փողոց՝ ամբողջությամբ

«Բելինսկի» փողոց՝ ամբողջությամբ

«Էրեբունի» թաղապետարանն՝ ամբողջությամբ:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ էլեկտրական ենթակայանում հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել էր ենթակայանի գույքը՝ մասամբ։