Արդեն մեկ տարի է իդիոպաթիկ արթրիտի բուժման թանկարժեք դեղերը մինչև 18 տարեկաններին հատկացնում է պետությունը: Դեղի մեկ միավորի գինը 50-ից 60 հազար դրամ է, լիարժեք բուժման համար ամսական հարկավոր է չորսից հինգ սրվակ: Անվճար հատկացվող դեղորայքի շնորհիվ բուժվող երեխաների 91%-ի մոտ դրական դինամիկան ակնհայտ է: