Հայաստանում պետության ամբողջական ֆինանսավորմամբ գործում է 28 մարզադպրոց: Օրինակ՝ Հրանտ Շահինյանի անվան սպորտի, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկա-պատանեկան մարզադպրոցում անվճար մարզվում է 870 երեխա: ԿԳՄՍ փոխնախարարն ասել է, որ Հայաստանն ունի տաղանդներ բացահայտելու խնդիր, որոնք վաղը պիտի դառնան Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոններ: