Դեկտեմբերի 27-ին Արտաշատ համայնքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ քաղաքական ժողովը: Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից։
Քննարկվել են կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման, ընտրական ռազմավարության, ինչպես նաև կուսակցության 2026 թվականի ընտրությունների նախընտրական շտաբի անելիքների հետ կապված հարցեր:
Կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կուսակցության նախընտրական շտաբի պետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։