• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության դաշինք ձևավորելու կոչ է արել. «Հարևաններ» Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության... 20:05
Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:33
Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 11:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:3326 Դեկ, 2025

Հարկային, պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի և աշխատակիցների հետ։ Վարչապետը ողջունել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին և ներկաներին, շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի, մասնավորապես՝ պետական բյուջեի եկամտային մասի ապահովման ուղղությամբ գործադրված ջանքերի և արձանագրված արդյունքի համար։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ հարկային համակարգը և պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք մեզանում թերագնահատված են։ «Բայց վարչապետի պաշտոնում առավել ևս հասկանում ես, որ պետական բյուջեի եկամուտները և հարկային համակարգն առաջնային են, որովհետև առանց բյուջեի չկա պետություն։ Կարծում եմ, որ առանց հարկային համակարգի պետության գոյության անհնարինությունը մեզանում բավարար չափով գիտակցված չէ, և հարկային, պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրի անվտանգության ապահովումը, կրթության, առողջապահության ոլորտների զարգացումը, ճանապարհների կառուցումը՝ այս ամեն ինչը կախված է նրանից, թե ինչքան եկամուտ ունի պետական բյուջեն և ինչքանով է ծախս գեներացնում։ Վարչապետը պետական բյուջեի եկամուտների ծախսի որպես վառ օրինակ ընդգծել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի մեկնարկը տրվելու է 2026 թվականից։ «Կարծում եմ, բացի այն, որ մենք երևացող շերտերին ենք անդրադառնում՝ ՀԴՄ, հարկեր, օրենք, օրինականություն, պետք է այս խորքային շերտերին էլ անդրադառնանք, որպեսզի մարդիկ այս ըմբռնումն ունենան։ Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ՝ 50-60 հազար ընտանիք, բնակարան է ձեռք բերում նորակառույց շենքերում։ Եվ դա, ըստ էության, մի մեծ մասով տեղի է ունենում պետական բյուջեի եկամուտների հաշվին, որովհետև պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում և այլն»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հարկերի հավաքագրումը նաև պետության գործունակության շատ կարևոր մի ցուցիչ է համարել․ «Եթե այստեղ շոշափելի և էական պրոբլեմներ կան, դա արդեն ինքնին ազդակ է, թե ինչքանով է տվյալ պետությունը գործունակ։ Եվ ՊԵԿ-ի եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները պետության գործունակության շատ կարևոր ցուցիչ են։ Իհարկե, այստեղ էլ կրկին չեմ մոռանում շնորհակալություն հայտնել՝ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին։ Դա էլ գիտակցական ճամփորդություն է, որ գալիս հանգում ենք նաև, որ այս պրոցեսների մեջ ՀԴՄ կտրոն տրամադրող կամ պահանջող քաղաքացիները նույնպես շատ էական դերակատարում ունեն։ Այստեղ էլ հայեցակարգային հարցեր կան, որ բոլորս դեռևս բավարար խորությամբ չենք գիտակցում»։

Այդ համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևորել է ՀԴՄ կտրոնի տրամադրումը և կոչ արել մարդկանց պահանջել այն՝ դրանով իսկ նպաստելով երկրում շատ հարցերի լուծմանը։

Վարչապետն անդրադարձել է երկրի տնտեսությանը և նշել, որ թեև 2018-ի հեղափոխությունից հետո այն 50%-ով աճել է, բայց դեռ հարկային գործառույթների բարելավման, մասնավորապես ստվերի կրճատման ուղղությամբ անելիքներ շատ կան։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ՊԵԿ-ը ոչ թե ուժային կառույց է, այլ մի կառույց, որն աջակցում է տնտեսվարողին, որպեսզի վերջինս իր գործերը ճիշտ կազմակերպի։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև դրոշմավորման նոր համակարգին և ընդգծել, որ դրա նպատակն ապրանքի հետագծելիություն ապահովելն է։ Վարչապետի դիտարկմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նկատմամբ վստահությունը պետք է մեծացնել այսպիսի մեթոդներով, բարեփոխումներով․ «Ընդհանուր առմամբ, հենց այս փափուկ գործիքները, որ մենք կիրառենք, հնարավորություն է տալու Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքի իմաստն ու բովանդակությունը կերպափոխել, որ մի իքս պահի, ես հավատում եմ, ՊԵԿ-ը դառնալու է տնտեսվարողների ամենասիրելի պետական մարմինը, որն իրենց անընդհատ աջակցում է, որ իրենք ճիշտ ճանապարհներով շարժվեն առաջ և ճիշտ արձանագրումներ անեն»։

Երկրի ղեկավարն ընդգծել է ՊԵԿ-ի աշխատանքը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, քանի որ գործունեության մեծ դաշտ է բացվելու։ «Այդ դաշտը կապված է «TRIPP ուղի» նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք 2026 թվին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական և բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։ Սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ՝ շատ մեծ հնարավորություն է, որովհետև մենք այսօր, 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք, և այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը։ Ընդ որում՝ մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորվեն կազմակերպչական իմաստով։ Այս ամենը, ըստ վարչապետի, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ է բացում։

Ամփոփելով՝ վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել ներկաներին կատարած աշխատանքի համար․ «Շատ կարևոր եմ համարում հայեցակարգի բովանդակային հատվածը, որովհետև մենք ավելի ու ավելի շատ պետք է կարևորություն տանք հայեցակարգերին։ Որևէ բան կարող է որակյալ տեղի ունենալ, եթե իր հիմքում ինչ-որ տեքստ, բովանդակություն են դրված, որն ուղենիշ է ծառայում բոլորի համար, և այդ տեքստը հրապարակային է, և բոլորը գիտեն՝ ինչ է արվում, ինչի համար, որն է նպատակը, պատճառահետևանքային կապերը։ Եվ այդ առումով կարևոր եմ համարում, որ մենք հասել ենք այս կետին, որ գրեթե ամեն օր այս թեմաներով խոսում ենք։ Պետք է ի վերջո գիտակցվի, որ Հայաստանի Հանրապետությունում իրոք չկա ոչ մի ընտանիք, որ իր կարիքների համար ավելի շատ գումար է ծախսում, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Պետական բյուջեն է Հայաստանի Հանրապետության ցանկացած ընտանիքի բարեկեցության թիվ մեկ աղբյուրը, և իմ համոզմունքը նաև այն է, և դա գնալով ավելի է հիմնավորվում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ընտանիքի և մարդու բարեկեցությունն առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքն ինչքան է ծախսում իր բարեկեցությունն ապահովելու համար, առաջին հերթին կախված է նրանից, թե պետական և համայնքային բյուջեներն ինչքան են ծախսում իր բարեկեցությունն ապահովելու համար»։

Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի մի խումբ աշխատակիցների հանձնել է պարգևներ՝ ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով կատարելու համար։

Դիտումների քանակ263
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Էջմիածնի ամենահեռավոր թաղամասում նոր դպրոց է կառուցվում 01:0327 Օգս, 2026
  • Հրապարակվել են ՖԻԴԵ-ի շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականների կազմերը 00:5927 Օգս, 2026
  • «Դեռ չեմ որոշել՝ մտնել ռինգ, թե ոչ». ոչ պետական բուհերը` խոշորանալու պահանջին ընդառաջ 00:5227 Օգս, 2026
  • Ըմբիշ Սամվել Գրիգորյանը Poland Open միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել 00:4927 Օգս, 2026
  • Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է տարածումը դեպի հարակից տներ 00:2227 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը դեռ չի վերաբացվի. ԻՀՊԿ 23:5826 Օգս, 2026
  • Առաջ վա՞տ էիք վերաբերվում ընտրակաշառքին. ԱԺ փոխնախագահը՝ հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր թեկնածուին 23:3026 Օգս, 2026
  • Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է 23:1526 Օգս, 2026
  • «Ֆեստիվառի» վերջին մեծ համերգը՝ օգոստոսի 29-ին Ճամբարակում 23:0026 Օգս, 2026
  • Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը 22:5026 Օգս, 2026
  • Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան 22:4226 Օգս, 2026
  • ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ կա 9 տուժած 22:2726 Օգս, 2026
  • Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ 22:1626 Օգս, 2026
  • Սոթքում բացվել է 6.2 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգ 22:1026 Օգս, 2026
  • Հարցազրույց Հայկ Եսայանի հետ 22:0226 Օգս, 2026
  • Քրեական գործերը, որոնցով անցնում են Քոչարյանները, հասարակությանը վաղուց հայտնի են. ՔՊ պատգամավոր 21:5726 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ 21:4726 Օգս, 2026
  • Հաստատվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը 21:4326 Օգս, 2026
  • Զարեհ Ջոն Սինանյանը վերանշանակել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում 21:3426 Օգս, 2026
  • «Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ»․ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 21:2426 Օգս, 2026
  • Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը 21:1526 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արտաշատի և Փարաքարի դպրոցներում․ քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթությունները 21:0826 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | «Նզովքի էպիզոդը» և փոխադարձ մեղադրանքներ․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0026 Օգս, 2026
  • Օգոստոս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5926 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանը․ ՇՄ նախարարությունը զգուշացնում է 20:5326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացված եկամուտների բաշխման հարցում 20:4826 Օգս, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 20:4326 Օգս, 2026
  • Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 20:3726 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:3326 Օգս, 2026
  • Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է ընդունելության երկրորդ փուլ 20:2726 Օգս, 2026
  • ԵՄ-ն և Կանադան սերտացնում են հարաբերությունները. Politico 20:2126 Օգս, 2026
  • Արվեստագետը՝ որպես պատկեր. ֆոտո տարեգրություն 20:1426 Օգս, 2026
  • Մեղվաբույծը՝ Խաչարձանից, որտեղ մեղու են պահում բոլորը 20:0626 Օգս, 2026
  • Ճապոնիան կաջակցի Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղների կառուցման նախագծերին 19:5726 Օգս, 2026
  • Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026 19:4726 Օգս, 2026
  • Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա 19:3626 Օգս, 2026
  • Հայաստանում շատերը վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից. Ալեն Սիմոնյան 19:2926 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել ԶՈՒ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը 19:1926 Օգս, 2026
  • Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ պարեկային ծառայությունը կրկնապատկում է ջանքերը 19:1226 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը․ երկու անձ ձերբակալվել է 19:0326 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ԵՄ-ից ազդակ, ՌԴ-ի հետ հարաբերություններ և Քոչարյանների գործեր․պատգամավորների անդրադարձը 19:0026 Օգս, 2026
  • ԵՄ խորհուրդը քննարկում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի նկատմամբ պատժամիջոցների հարցը 18:5426 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 26. 2026 18:4526 Օգս, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում 18:3626 Օգս, 2026
  • ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններում 18:2826 Օգս, 2026
  • ԿԳՄՍ նախարարի հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ շարունակվում են 18:2426 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 18:1626 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կկենտրոնանա Իրանի նկատմամբ պատժամիջոցների և ծովային շրջափակման վրա՝ ուղղակի հարվածների փոխարեն 18:1326 Օգս, 2026
  • Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ Պաշտպանն այցելել է ՊՆ թիվ N զորամաս 18:0226 Օգս, 2026
  • Ծանրորդ Նարե Առաքելյանը` Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 17:5126 Օգս, 2026
  • Դուք փորձում եք քաջալերել անձանց, որոնք փորձում են պետության մեջ պետություն դառնալ. Չախոյանը՝ ընդդիմադիրներին 17:4626 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը 17:3126 Օգս, 2026
  • Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ 17:2226 Օգս, 2026
  • Ավետիք Իսահակյանն ու չինական մշակույթը 17:0526 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ռուսաստանցիների նոր հոսքից մինչև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն. ԱԽ քարտուղարի անդրադարձը 17:0026 Օգս, 2026
  • Ամառային արձակուրդները՝ Ոսկեհատի դպրոցական ճամբարում 16:5226 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2100 քմ մակերեսով հողամասը. վարչապետ 16:3526 Օգս, 2026
  • Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան 16:3126 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3026 Օգս, 2026
  • Փյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործի 16:2426 Օգս, 2026
  • Պակիստանի խոշոր հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով մահացել է 14 նորածին 16:1226 Օգս, 2026
  • 171 մլն դրամ՝ Ծովագյուղի մանկապարտեզի հիմնանորոգմանը 16:0026 Օգս, 2026
  • Խոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 15:4426 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը 15:3726 Օգս, 2026
  • Շինարարություն, ծառայություններ, արդյունաբերություն. ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.7 տոկոսով 15:2626 Օգս, 2026
  • Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս 15:1426 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը 15:1326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության հարցեր 15:0226 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայ տնտեսվարողների դեմ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ կանոններին. Ռուբինյան 15:0026 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը 14:5026 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3126 Օգս, 2026
  • Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը 14:2126 Օգս, 2026
  • Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահ 14:0826 Օգս, 2026
  • Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն 13:5526 Օգս, 2026
  • Փարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. Euronews 13:4526 Օգս, 2026
  • Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը 13:2926 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը 13:2526 Օգս, 2026
  • Էկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարները 13:1826 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ջուսինադ» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ 13:0726 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի նախագահի հայտարարությանը 13:0026 Օգս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք 12:5326 Օգս, 2026
  • Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 12:5226 Օգս, 2026
  • Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին 12:3926 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը 12:3126 Օգս, 2026
  • ՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը 12:2826 Օգս, 2026
  • Կանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկին 12:1526 Օգս, 2026
  • ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը 12:0226 Օգս, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 12:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0026 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները. Պապիկյանն ընդունել է Դըկոտինյիին 11:5226 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի հարցը 11:2926 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1726 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում 11:1626 Օգս, 2026
  • Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները 11:0426 Օգս, 2026
  • Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 10:4826 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն 10:3626 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Քոչարյանի և Սարգսյանի օրոք քաղաքացուց վրեժ են լուծել. ԱԺ փոխնախագահ 10:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0026 Օգս, 2026
  • Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը 09:5226 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ 09:4426 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015