Սիրիայի Հոմս քաղաքի շիա մզկիթում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել ավելի քան 20-ը՝ հայտնել է Sana գործակալությունը։
Անվտանգության ուժերը շրջափակել են դեպքի վայրը։ Սկսվել է նախաքննություն։
Անվտանգության ծառայությունների աղբյուրը լրատվականին հայտնել է, որ տեղադրված են եղել պայթուցիկ սարքեր։
Նախաքննության համաձայն՝ մզկիթում ռումբ է տեղադրված եղել: Առայժմ որևէ արմատական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։