Տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը ուղղակի կապված է սահմանազատման հետ, ճեպազրույցում նկատել է վարչապետը:
Ռուսական կողմի հետ քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, կարևոր համարվել առաջին փուլում Իջևանի, Ախուրիկի, Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնումը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, եթե վերականգնման հետ կապված որևէ խոչընդոտ լինի, կառավարությունը կարող է այդ հատվածները հետ վերցնել ռուսական կոնցեսիայից և աշխատանքն իրականացնել պետական միջոցներով:
Ինչ փուլում է TRIPP նախագիծը՝ պետության ղեկավարի խոսքով՝ գետնի վրա աշխատանքը կտեսնենք եկող տարվա երկրորդ կեսին:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։