Իլհամ Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այդ մասին AZERTAC պետական լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։
«Ալիևը Սանկտ Պետերբուրգ չի մեկնի աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով»,- հայտնել է Ալիևի աշխատակազմը։
Վարչակազմը պարզաբանել է նաև Ադրբեջանի նախագահի` դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին չմասնակցելու պատճառները:
«Նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: