Վայոց ձորի Սերս բնակավայրի եկեղեցին անմխիթար վիճակում է: Քանդված գմբեթի հայտնաբերված բեկորները թույլ կտան կառույցը վերականգնել ամբողջական: Կվերականգնվեն նաև խորանում պահպանված որմնանկարները։ Այս աշխատանքերը արդեն մեկնարկել են պետություն-համայնք-մասնավոր գործակցությամբ: