Դատարանի վճռով՝ Տավուշի մարզի Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ Վալանսի փողոցի 1/29 հասցեի 0․06 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 134 հազար դրամ: Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: