Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը եվրոպացի առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային օգնելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու հարցում: Այնուամենայնիվ, նրանք պատրաստակամություն են հայտնել Կիևին տրամադրել 90 միլիարդ եվրո վարկ՝ ԵՄ ընդհանուր բյուջեից:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են 2026-2027 թվականներին Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրո ֆինանսավորում:
Reuters-ի տվյալներով՝ Ուկրաինան այդ վարկը պետք է մարի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը Կիևին փոխհատուցում վճարի պատերազմի պատճառած վնասների համար: Եթե Մոսկվան հրաժարվի փոխհատուցել, ԵՄ-ն կօգտագործի սառեցված ռուսական ակտիվները` Ուկրաինայի պարտքը մարելու համար, ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: