Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։26-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկաձոր գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:07-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է մոտ 1800 հակ անասնակեր։
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 2 հատուկ տեխնիկա: