Դեկտեմբերի 17-ին կայացել է 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը հանդես են եկել բացման խոսքով, որում բարձր են գնահատել ակտիվորեն զարգացող ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը:
.jpg)
Նախարարի տեղակալ Կոստանյանն առանձնանշել է ԱՄՆ նշանակալի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և վերահաստատել է հայկական կողմի հետաքրքրությունն ակտիվորեն աշխատանքներ տանել 2025 թ. օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության, Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության, էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ:
Երկուստեք ընդգծվել է փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկված նշանակալի քայլերը՝ ներկայացնելով արձանագրված առաջընթացի մասին տեղեկատվություն: Համաձայնություն է ձեռք բերվել հնարավոր սեղմ ժամկետներում շարունակել քննարկումները փորձագիտական մակարդակով ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ: