2025-ին պետբյուջեից կառավարությունը ավելի քան 33 մլրդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերին, որը նախորդ տարվա կատարողականից ավելի է 2 մլրդ դրամով: Դատախազության հայցերով՝ 2,3 միլիարդ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք է վերադարձվել պետությանը: Գործադիրի մյուս որոշումներով՝ տարվա 3-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 465 անձնագիր:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: