Դեկտեմբերի 18-ից Մ-1, Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի՝ Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ վարչական շրջանին հարող հատվածը (կմ 57+500) կբացվի երկկողմանի երթևեկության համար՝ անվտանգության տարրերով ճանապարհի կահավորման աշխատանքներն իրականացնելու նպատակով։
Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ այս հատվածում շինարարական աշխատանքները դեռևս ավարտված չեն, և հորդորում վարորդներին պահպանել շինարարական աշխատանքներով պայմանավորված 50 կմ/ժամ սահմանված արագությունը։