Փատաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը КГБ-ի գործակալ է եղել ԽՍՀՄ ժամանակ: Սկանդալ ինչո՞ւ չի պայթում: Պարզե՞լ եք՝ դա ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ. փաստաթղթեր են հրապարակվել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետը՝ ի պատասխան այն հարցին, թե կաթողիկոսի օտար հատուկ ծառայություններին զեկուցելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը ինչո՞ւ չհետևեց քրեական գործի հարուցում:
«Հայտարարություններ են եղել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին հոգևոր ծառայողների կողմից, այդ թվում՝ հրապարակային: Ես հետաքրքրվել եմ՝ մեր ծառայություննե՞րն էլ նույն տեղեկություններն ունեն:
КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի: Հիմա արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա՞: Ամեն ինչ չէ, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում, որովհետև կա օպերատիվ աշխատանք, կա հակահետախուզական աշխատանք, կա հետախուզական. բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվում են: Էլ չեմ ասում, որ դրա հետ բազմաթիվ շերտեր կան, բոլորը իրենց ընթացքով լուծում կստանան:
Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը КГБ-ի գործակալ է եղել: Դա սկանդա՞լ է, թե՞ սկանդալ չէ: Սկանդալ չէ: Գիտե՞ք ինչու. որովհետև սկանդալը կախված է նրանից, թե այն ով է ֆինանսավորում: Մենք քանի որ սկանդալ չենք ֆինանսավորում, սկանդալ չկա, իսկ նրանք, ովքեր ֆինանսավորում են, իրենց հետաքրքիր չէ այդ սկանդալը, դրա համար այն չկա»,- նշեց վարչապետը:
Դիմելով լրագրողներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձեզ համար նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից. չե՞ք տեսել փաստեր: Ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք փաստեր: Մամուլի հրապարակումները նայեք, պաշտոնական հաղորդագրությունները նայեք»: