Բետոնախառնիչ բեռնատարներից երբեմն թափվող բետոնը ճանապարհների որակի վրա ազդեցություն ունեցող նյութերից է. այն արագ կարծրանում է և խոչընդոտներ ստեղծում երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Երևանի Գայի պողոտայում մեքենայից բետոն էր թափվել։ Տեսանյութը տարածվել էր համացանցում։
«ԿամԱզ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարի վարորդի նկատմամբ կայացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում, տուգանքը՝ 60․000 դրամ։
«Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարելիս ուշադիր լինել այս հարցում՝ պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:
Օրինախախտները հայտնաբերվում և ենթարկվում են պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։