Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի վարչական և վերանորոգման (դեպոյի) մասնաշենքերը կառուցումից ի վեր՝ ավելի քան 60 տարի անց, առաջին անգամ հիմնանորոգվում են: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկում են վարչական շենքի ապամոնտաժում: Կառուցվում է նոր տանիք, փոխարինվում են պատուհաններն ու հատակը, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Տարիների ընթացքում դեպոյի շենքը հայտնվել է անմխիթար վիճակում՝ աշխատողների համար ստեղծելով անբարենպաստ և դժվարին պայմաններ: Ուստի այժմ շենքը ոչ միայն ամրակայվում է, այլև վերանորոգումից հետո, երկար տարիներ իրենց գործի նվիրյալ աշխատակիցների համար, ձևավորելու է աշխատանքային նոր ու բարեկարգ միջավայր: