ԱՄՆ-ն պատժամիջոցներ է մշակում Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ, որոնք կկիրառվեն, եթե Ռուսաստանը մերժի ուկրաինական ճգնաժամի լուծման առաջարկները, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«ԱՄՆ-ն ուսումնասիրում է տարբերակներ, ինչպիսիք են պատժամիջոցները Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերի դեմ, որոնք օգտագործվում են նավթ տեղափոխելու համար, ինչպես նաև առևտրային ընկերությունների դեմ, որոնք նպաստում են գործարքներին»,- հաղորդել է Bloomberg-ը։
Պարբերականի աղբյուրները նշել են, որ միջոցառումների մասին կարող են հայտարարվել արդեն այս շաբաթ, սակայն որոշումը կայացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրանք հավելել են, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը շաբաթվա սկզբին այս հարցը քննարկել է եվրոպացի դեսպանների հետ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չի մեկնաբանել այս տեղեկությունը։