Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ Պեկինը հետևողականորեն պաշտպանելու է Պաղեստինի առաջատար դերը Գազայի հետպատերազմյան կառավարման գործում։
«Պեկինը կշարունակի աջակցել Պաղեստինի գերիշխող դիրքին Գազայի հետպատերազմյան կառավարման հարցում և կոչ կանի միջազգային հանրությանն արդյունավետ կատարել իր պարտականությունները»,- ասել է նախարարը չինական լրատվամիջոցների հետ հարցազրույցում՝ ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Հորդանան կատարած այցերից հետո։
Նա ընդգծել է, որ Գազայի ապագայի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է հիմնված լինի պաղեստինյան ժողովրդի կամքի վրա և հաշվի առնի Մերձավոր Արևելքի երկրների օրինական շահերը։