Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել BBC ընկերության դեմ՝ պահանջելով 10 մլրդ դոլարի փոխհատուցում: ԱՄՆ նախագահը Բրիտանական հեռարձակող կորպորացիային մեղադրել է զրպարտության և առևտրային պրակտիկայի մասին օրենքը խախտելու համար:
Մասնավորապես, Թրամփի իրավաբանական թիմը BBC-ին մեղադրել է նրա համար, որ կորպորացիան «դիտավորյալ, չարամտորեն և մոլորության մեջ գցելով՝ փոխել է ԱՄՆ նախագահի ելույթը»: Խոսքը վավերագրական ֆիլմի մասին է, որում Թրամփի ելույթի երկու տարբեր հատված միավորվել է և ներկայացվել այնպես, կարծես Դոնալդ Թրամփը բացահայտորեն կոչ է արել ցուցարարներին՝ անկարգություններ իրականացնել Կապիտոլիումում 2021 թ. հունվարի 6-ին:
BBC-ն հայցի վերաբերյալ մեկնաբանություններ չի տվել: